Ուշադրության շեղումը ՃՏՊ-ների հիմնական պատճառներից մեկն է:

Ուշադրության շեղումը ՃՏՊ-ների հիմնական պատճառներից մեկն է:
22 նոյեմբերի, 2019 թ.

Ճանապարհային երթևեկությունը ենթադրում է վտանգի մի քանի աղբյուրի առկայություն: Ալկոհոլի օգտագործումը, հոգնածությունը, ՃԵ կանոնների անտեսումը վաղ, թե ուշ վթարի պատճառ են դառնում: Սակայն գոյություն ունի ռիսկի ևս մեկ գործոն՝ ուշադրության շեղումը: Գերմանական Infas quo հաստատության մասնագետների ուսումասիրությունը արդիական կարող է լինել և Հայաստանի պարագայում: Այն հաստատում է, որ ուշադրության շեղումը հանդիսանում է լուրջ վթարների առնվազն մեծ մասի պատճառ կամ հանգեցնում է վտանգավոր իրավիճակի:

Գերմանիայում կատարված ուսումնսիրությունները փաստում են, որ ավտոմեքենաների հետ կապված դժբախտ պատահարների կեսից ավելին (60%)կարելի է բացատրել վարորդի ուշադրության շեղումով: Պարզվել է նաև, թե ինչն է ավելի շատ շեղում վարորդին ճանապարհից: Տարօրինակ է, բայց ավտոմեքենայի տեխնիկական սարքավորումներից որոշները, օրինակ՝ բորտհամակարգիչը կամ դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյը, որոնք կոչված են հեշտացնել վարորդի կյանքը, կարող են հակառակ ազդեցություն թողնել: Դրանցից օգտվելիս՝ վարորդներից շատերը շեղվում են ճանապարհից, ինչը հանգեցնում է ավելի շատ դժբախտ պատահարների (13%):

Սակայն զարմանալի չէ, որ վարորդների ուշադրությունը շեղող հիմնական գործոնը շարունակում է մնալ սմարթֆոնը: Կարճ հաղորդագրությունները, լուսանկարների դիտումը և սոցցանցերում շփումը անմիջապես շեղում են վարորդին տրանսպորտային հոսքից: Հարցվածների գրեթե կեսը խոստովանել են, որ հաճախ օգտվում են հեռախոսից վարելու ընթացքում (43%):Եվ սա այն դեպքում, երբ Գերմանիայում խստիվ արգելված է հեռախոսից օգտվելը առանց հատուկ լրացուցիչ գարնիտուրայի: Ըստ հարցման ադյունքների, գրեթե ամեն չորրորդ վարորդը (24%) օգտագործում էհեռախոսի Google Mapsծրագիրը նավիգացիայի փոխարեն, ինչը ևս շեղող գործոն է համարվում: Բացի այդ գերմանացի վարորդների մեկ երրորդից ավելին (37%) հաճախ շեղում են ուշադրությունը տարատեսակ ռադիոծրագրերի, պոդքաստների կամ աուդիոգրքերի վրա: Գրեթե յուրաքանչյուր տասներորդը (9%) վթարվում է վարելու ժամանակ ուղևորի հետ սիրահետման պատճառով, իսկ ևս 11%-ին շեղում են ուտելիքն ու խմիչքը: Որպես զուգորդող գործոն նշվում է նաև էլեկտրոնային սիգարետների օգտագործումը, ինչը նույնպես զգալիորեն մեծացնում է դժբախտ պատահարների ռիսկը:

Դիտել բոլորը