Porsche-ն ներկայացրել է Taycan էլեկտրական մոդելը

Porsche-ն ներկայացրել է Taycan էլեկտրական մոդելը
05 սեպտեմբերի, 2019 թ.

Գերմանական Porsche ընկերությունը ներկայացրել է ամբողջությամբ էլեկտրական Taycan մոդելը, որի համար արդեն հերթ են կանգնում Գերմանիայում, Կանադայում, Չինաստանում և այլ երկներում: Հետաքրքիր է, որ այն կարող է դառնալ ապրանքանշանի առավել պահանջված մոդելը, եթե իր մեկնարկի տարում կարողանա ավելի շատ նախնական պատվերներ հավաքել, քան առասպելական Porsche 911-ը: Ենթադրվում է, որ ներկայացված մոդելի արժեքը կսկսի 157 100 եվրոյից, իսկ առավել հագեցած մոդիֆիկացիան կառաջարկվի 191 000 եվրոյով:


Taycan-ի հիմքում ընկած է PPE (Premium Platform Electric) հենահարթակը, որն ի սկզբանե նախագծվել էր էլեկտրական ավտոմեքենաների համար: Այս պահին արտադրողը ներկայացրել է այս նոչբեքի առավել հզոր մոդիֆիկացիաները՝ Turbo-ն և Turbo S-ը: Դրանցից առաջինը սարքավորվում է 680 ձ.ուժ հզորությամբ ուժային ագրեգատով, իսկ երկրորդը՝ 761 ձ.ուժ հզորությամբ շարժիչով, որը զարգացնում է 1050 Նմ ոլորող մոմենտ: Երկու տարբերակներն էլ սարքավորվում էն երկաստիճան ռեդուկտորով, որը ամրակցված է հետևի սռնիին: Լիթիում-իոնային կուտակային մարտկոցի տարողունակոթյունը 93,4 կիլովատ-ժամ է:

Ավտոմեքենայի բազային տարբերակը տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,2 վայրկյանում, իսկ դրա ընթացքի պաշարը մեկ ամբողջական լիցքավորումով կազմում է 450 կմ: Առավել բարձր՝ Taycan Turbo S մոդիֆիակցիան 0-100 կմ/ժ արագանում է 2,8 վայրկյանում և կարող է հաղթահարել մինչև 412 կմ: Երկու մեքենաների առավելագույն արագությունը նույնն է՝ 260 կմ/ժ:

Porsche Taycan-ը առաջին սերիական էլեկտրական ավտոմեքենան է, որը սարքավորվում է 800 Վոլտ լարմամբ էլեկտրական համակարգով: Դրա մարտկոցը կարելի է լիցքավորել թե փոփոխական (11 կՎտ), այդպես էլ մինչև 270 կՎտ հզորթւոյամբ մշտական հոսանքով աշխատող տերմինալից: Ընդամենը 5 րոպե լիցքավորումը կապահովի 100 կմ վազք, իսկ լիցքի 80 տոկոսը հավաքելու համար անհրաժեշտ կլինի սպասել մոտ 22,5 րոպե:

Taycan-ի աշխատանքը վերահսկում է ֆիրմային Porsche 4D Chassis Control «կենտրոնական նյարդային համակարգը»: Եռախցիկ պնևմատիկ կախոցի, ադապտիվ մեղմիչերի, էլեկտրամեխանիկական կայունացուցիչների և քարշուժի վեկտորի վերահսկման համակարգի աշխատանքի տվյալները ստացվում և մշակվում են իրական ժամանակի ռեժիմում: Նախատեսված է վարման ռեժիմիների 5 տարբերակ՝ Range (մարտկոցի լիցքի խնայողություն), Normal, Sport, Sport Plus և Individual, որը թույլ է տալիս սահմանել ամբողջությամբ անհատական կարգավորումներ:

Taycan-ի սրահում տեղադրված է միանգամից հինգ էկրան: Դրանցից գլխավորը սարքավորումների վիրտուալ վահանակի 16,8-դյույմանոց դիսփլեյն է: Աչքի են ընկնում նաև մուլտիմեդիա համակարգի 10,9-դյույմանոց էկրանը և կենտրոնական բարձակի մեջ ներկառուցած 8,4-դյույմանոց դիսփլեյը: Եվս երկուսը առաջարկվում են որպես օպցիա. Մեկը՝ առջևի ուղևորի, երկրորդը՝ հետևի ուղևորների համար:

Մոդելի համար առաջարկվող սարքավորումների ցանկում ընդգրկված է խելացի ձայնային օգնականը, որը ակտիվանում է «Hey, Porsche» արտահայտության օգնությամբ, իսկ որպես օպցիա կարելի է պատվիրել ամբողջությամբ կառավարվող շասսի, ադապտիվ կախոց, ակտիվ աերոդինամիկ լուծումներ և ածխածնա-կերամիկական արգելակներ: Ընդ որում, ըստ Porsche-ի, արգելակման մինչև 90 տոկոսը իրականացվելու է էլեկտրական շարժիչների հաշվին, որոնք ռեկուպերացիայի հաշվին ունակ են կուտակել մինչև 265 կՎտ էներգիա, իսկ հիդրավլիկ համակարգը կգործարկվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Դիտել բոլորը