ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ ԼԻԶԻՆԳԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ ԼԻԶԻՆԳԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
28 մարտի, 2023 թ.

Սույն թվականի մարտի 28-ին «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» և «ՀՀ Լիզինգատուների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է միավորել կազմակերպությունների փորձն ու մասնագիտական կարողությունները՝ Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների վաճառքի, լիզինգի և վարձույթի ոլորտների զարգացմանը նպաստելու, ինչպես նաև ոլորտային այլ կարևոր հարցերի, այդ թվում տրանսպորտային և ճանապարհային անվտանգության խնդիրերի լուծման մտադրությամբ։

Բացի հիշատակված փաստաթղթից առանձին հուշագիր կնքվեց նաև «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի» և «Արմենիան լիզինգ քամփնի» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության միջև, ինչն իր հերթին էլ ավելի ամուր հիմքեր է ստեղծում ոլորտի կատարելագործման համար։

Կնքելով հուշագրերը՝ կողմերը ևս մեկ անգամ փաստում են իրենց պատրաստակամությունը՝ վերը նշված ոլորտներում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, կազմակերպել քննարկումներ, իրականացնել համատեղ մասնագիտական փորձաքննություններ՝ առաջնորդվելով նաև սպառողների հնարավորությունների և իրավունքների ապահովման նպատակներով։

Դիտել բոլորը