General Motors-ը ներկայացրել է վարման սցենարների 95%-ում աշխատող ինքնավար համակարգ։

General Motors-ը ներկայացրել է վարման սցենարների 95%-ում աշխատող ինքնավար համակարգ։
07 հոկտեմբերի, 2021 թ.

Ամերիկյան General Motors կոնցերնը ներկայացրել է Ultra Cruise ինքնավար համակարգը, որը ունակ է ինքնուրույն կառավարել ավտոմեքենան վարման սցենարների 95 տոկոսների դեպքում։ Այն չի պահանջի վարորդի անմիջական մասնակցություն և կաշխատի պինդ ծածկույթով ցանկացած ճանապարհներին, այդ թվում ավտոմայրուղիներում, քաղաքային փոխոցներում, ներթաղային և նույնիսկ գյուղական ճանապարհները։ Սերիական եղանակով Ultra Cruise-ը կթողարկվի 2023 թվականից և սկզբնական շրջանում հասանելի կլինի ԱՄՆ և Կանադայի ճանապարհներին՝ նախ 3,2 միլիոն, իսկ հետագայում՝ մինչև 5,5 միլիոն կիլոմետր երկարությամբ։

Ինչպես պարզ է դառնում անվանումից, Ultra Cruise-ը Cadillac և արդեն իսկ Chevroletավտոմեքենաների համար հասանելի Super Cruiseհամակարգի կատարելագործված տարբերակն է։ Երկու համակարգերը հասանելի կլինեն զուգահեռաբար, բայց կտեղադրվեն տարբեր սեգմենտների ավտոմեքենաների համար։ Ըստ այդմ, Super համակարգը հասնանելի կլինի զանգվածային մոդելների, իսկ Ultra-ն պրեմիալ ատվոմեքենաների համար։

Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկությունները Ultra Cruise-ը հավաքում է մի քանի տեսախցիկներից, ռադարներից և լիդարից, որոնք ապահովում են 360 աստիճանի տեսադաշտ և ստեղծում են համակարգին հասանելի օբյեկտների եռաչափ պատկերներ։ Դրանից հետո «հում» տվյալների հոսքի մշակմանը միանում է 5-նանոմետրանոց չիպերով սարքավորված հաշվողական հարթակը։ Ինչպես նշում են GM-ում, այս ճարտարապետությունը ենթակա է մասշտաբայնացման և կհամալրվի նոր ֆունկցիաներով յուրաքանչյուր թարմացումից հետո։

Ի տարբերություն Super Cruise-ի,նոր ինքնավար համակարգը կարող է ճանաչել լուսացույցների ազդանշանները, կառավարել ավտոմեքենան ըստ բորտային նավիգացիայի սահմանած երթուղու, պահպանել տարածությունը առջևից ընթացող ավտոմեքենայից և հետևել արագության սահմանափակումներին։ Բացի այդ համակարգը ունակ է ինքնուրույն կամ ըստ պահանջի փոխել շարժման շարքը, կատարել շրջադարձեր և հետադարձեր, ինչպես նաև կայանել ավտոմեքենան ցանկացած հարմար տեղանքում։ Վարորդի և համակարգի շփումը կատարվելու է Ultra Cruise Dynamic Display մոնիթորի միջոցով։ Էկրանին կարտացոլվեն, օրինակ, հուշումներ և հաղորդագրություններ այն մասին, որ անհրաժեշտ է ստանձնել ավտոմեքենայի կառավարումը։

Դիտել բոլորը