Ինքնավար ավտոմեքենաները ավելի քիչ կնպաստեն անվտանգությանը, քան ենթադրվում էր

Ինքնավար ավտոմեքենաները ավելի քիչ կնպաստեն անվտանգությանը, քան ենթադրվում էր
29 հունիսի, 2020 թ.

ԱՄՆ-ում գրանցված Ճանապարհային անվտանգության և ապահովագրության անկախ ինստիտուտի անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավար ավտոմեքենաները կարող են կանխել հնարավոր ՃՏՊ-ների միայն մեկ երրորդը: Սա զգալիորեն հեռու է ՃՏՊ-ների և դրանց արդյունքում գրանցվող մահերի ամբողջական վերացմանն ուղղված նպատակներից, որոնք հաճախ են հիշատակվում, երբ խոսքը գնում է ինքնավար տրանսպորտի ապագայի և Vision Zero ռազմավարության մասին:

Հետազոտության ընթացքում օգտագործվել են տվյալներ մոտ 5000 այնպիսի վթարների մասին, որոնց արդյունքում պատահարի վայր են կանչվել փրկարար ծառայություններ և առնվազն մեկ մեքենան վնասվել է այն աստիճանի, որ հարկ է եղել այն տեղափոխել քարշակով: Ստացված պատկերը վկայում է, որ դժբախտ պատահարի հանգեցրած վարորդական սխալները կարելի է խմբավորել հետևյալ հինգ տեսակներով(տարբեր համադրությամբ, ինչի արդյունքում ընդհանուր տոկոսը բարձր է 100-ից):

  1. 24%-ը «զգացողության և ընկալման»սխալներ են՝ կապված վարորդի ուշադրության կորստի, վատ տեսանելիության, մինչև անդառնալի պահը վտանգի գնահատման անկարողության հետ;
  2. 17%-ը «կանխատեսման»սխալներ են՝ կապված վարորդի կողմից ճանապարհային երթևեկության խզվածքի սխալ գնահատման, այլ տրանսպորտային միջոցի արագության թերագնահատման կամ երթևեկության այլ մասնակցի մտադրությունների վերաբերյալ սխալ ենթարությունների հետ;
  3. 39%-ը «պլանավորման և որոշումների կայացման»սխալներ են՝ կապված չափազանց արագ կամ չափազանց դանդաղ վարելու, ագրեսիվ պահվածքի կամ սահմանված տարածություն չպահպանելու հետ;
  4. 23%-ը «գործողությունների և հմտությունների»ախալներ են՝ կապված ոչ ադեկվատ կամ սխալ մանևրելու, ինչպես նաև տեխնիկական որոշ խնդիրների գերփոխհատուցման կամ տրանսպորտային միջոցի կառավարման –ամանակ թույլտված այլ բացթողումների հետ;
  5. 10%-ը «անկարողության»սխալներն են՝ կապված ալկոհոլի և թմրամիջոցների օգատգործման, վարորդի ինքնազգացողության կամ ղեկին քնելու հետ:

Ամփոփելով ստացված տվյալները՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ ինքնավար ավտոմեքենաները կարող են հիմնականում կանխել միայն այն ՃՏՊ-ները, որոնք տեղի են ունենում «անկարողության»ու «զգացողության և ընկալման»սխալների հետևանքով, քանզի հասկանալի է, որ ինքնավար ավտոմեքենաները չեն երթևեկի անսթափ վիճակում կամ չեն օգտվի հեռախոսներից վարման ժամանակ, իսկ դրանց տեսողությունն ու այլ զգայարանները էականորեն կգերազանցեն մարդկային հնարավորությունները:

Սակայն, երբ գործը հասնում է «կանխատեսման»սխալներին, հետազոտողները նշում են, որ ինքնավար տեխնոլոգիան դեռևս չի ապացուցել, որ կարող է արձագանքել անսպասելի իրադրություններին ավելի լավ կամ գոնե նույն մակարդակով, ինչ վարորդները: Նրանք հղում են կատարում Uberինքնավար ավտոմեքենայի հետ 2018 թվականին Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում տեղի ունեցած պատմությանը, երբ մեքենան անհաջող փորձում էր ճանաչել հետիոտնին այնպիսի իրավիճկում, որում ցանկացած վարորդ հեշտությամբ կկողմնորոշվեր. «Այս կինը ճանապարհ է անցնում, ես պետք է արգելակեմ, կամ շրջանցեմ, որպեզի խուսափեմ բախումից»: Մինչդեռ ինքնավար տեխնոլոգիան ձախողեց խնդիրը, իսկ կինը մահացավ վրաերթի արդյունքում:

Փորձագետները նաև ուսումնասիրել են «պլանավորման և որոշումների կայացման»սխալները, երբ ավտոմեքենան շարժվում է արագության ռեժիմի խախտումներով, և ենթադրեցին, որ քանզի մարդիկ կարող են ազդել իրենց ինքնավար ավտոմեքենաների շարժման եղանակի վրա, ապա այս տիպի վթարները կարող են հավասար չափով անհաղթահարելի լինել: Օրինակ, երբ մենք շտապում ենք, ապա ենթադրաբար մեր մեքենան կկարգավորենք առավելագույն արագությամբ շարժվելու ռեժիմով, իսկ այս դեպքում, ինչպես հաստատում են IIHSմասնագետները, հետևանքները կարող են իրապես ահավոր լինել:

tu-auto.com կայքի նյութերի հիման վրա:

Դիտել բոլորը