Ինչու՞ են վարորդներն ավելի շատ վարում կարանտինի ժամանակ:

Բրիտանական ապահովագրական ընկերություններից մեկը, որը հատուկ սարքերով հետևում է ապահովագրված ավտոմեքենաների տեղաշարժին, թվեր է հրապարակել այն մասին, որ երկրում հայտարարված լոքդաունի և կարանտինի ընթացքում վարորդներն սկսել են ավելի շատ օգտվել սեփական ավտոմեքենաներից և ավելի շատ տարածք են հաղթահարում: Հատկանշական է, որ լոքդաունի չորրորդ շաբաթվա ընթացքում մեքենաների թիվը 11 տոկոսով ավելի շատ էր, քան կարանտինի հայտարարման առաջին օրերին: Օրական հաղթահարվող միջին տարածությունը ևս փոխվել է՝ աճելով 23 տոկոսով: Առանձին հարցումն էլ ցույց է տալիս, որ ամեն երեք վարորդից մեկը հաստտում է, որ սկսել է ավելի շատ օգտվել մեքենայից:
Հարցված վարորդների մոտավորապես մեկ քառորդը պատասխանել են, որ մեքենայով գնում են առօրյա մթերքի գնումների: Տասից մեկը խոստովանել է, որ մեքենան հիմնականում օգտագործում է անհրաժեշտ իրեր ձեռք բերելու կամ դեղատուն գնալու համար: Վարորդների հնգական տոկոս մեքենայով մեկնում է կամ կենցաղային իրերի խանութ, կամ էլ՝ ալկոհոլ գնելու: Աշխատանքային նպատակներով ղեկին են նստել հարցվածների ընդամենը 4 տոկոսը, ևս մեկ տոկոս ինչ-որ կերպ փորձել է գնալ քաղաքից դուրս: Նույնքան մարդ պարզապես վարել է ավտոմեքենան լոքդաունի ժամանակաշրջանում այն աշխատանքային վիճակում պահելու համար:
Թե ու՞ր են ավտոմեքենայով մեկնել մնացած հարցված վարորդները՝ աղբյուրը չի հայտնում: