ԱՊՆԱ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ԱՊՆԱ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
21 փետրվարի, 2025 թ.

Փետրվարի 18-ից 20-ը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում կայացավ Ճանապարհային անվտանգության 4-րդ նախարարականգլոբալ համաժողովը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցեց նաև ԱՊՆԱ նախագահ Արտյոմ Պետրոսյանը։ Հինգ տարին մեկ անցկացվող այս ներկայացուցչական միջոցառումը կազմկարեպվել էր երկրի թագավոր Մոհամեդ 6-րդի բարձր հովանու ներքո և հավաքել էրշուրջ 2500 մասնակից աշխարհի 193 երկրից։ Կառավարության մակարդակով Հայաստանը ներկայացնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ տկն Քրիստինե Ղալեչյանը։

Բացի զուտ համաժողովին նվիրված երեք օրերից կազմկարեպվել էին բազում քննարկումներ և հանդիպումներ ճանապարհային անվտանգության և շարժունակության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, որոնք ուղղված էին նշված ոլորտների առջև կանգնած հիմնական խնդիրները բացահայտելուն, ևս մեկ անգամ կառավարություններին հիշեցնելուն, որ ճանապարհներին մահացության դեմ պայքարը չպետք է ճանաչի փոխզիջումներ և որ միայն համակարգված մոտեցման շնորհիվ է հնարավոր հասնել այդ մտահոգիչ ցուցանիշների շոշափելի կրճատման։

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը, որը նաև հանդիսանում է ՀՀ Ավտոմոբիլային ֆդերացիայի տնօրենը՝ ճանապարհային անվտանգության և շարժունակության գծով, առանձին հանդիպումներ ունեցավ iRAP (International Road Assessment Program) ծրագրի և մասնավորապես՝ «Դպրոցների աստղային վարկանիշ» (Star Rating for Schools) նախագծի ղեկավար անձնակազմի հետ՝ ներկայացնելով 2023-2024 թթ Գյումրիում և Վանաձորում իրականացված պիլոտային ծրագրի արդյունքներն ու հեռանկարները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ դիտարկել ծրագիրը ազգային մակարդակով իրականացնելու հնարավորությունը, ինչը ենթադրում է հետագա մշտական աշխատանք պետական, մասնավոր և հասարակական մակարդակներում։

Հեռանկարային քննարկումներ տեղի ունեցան նաև միջոցառմանը մասնակցող այլ երկների, մասնավորապես՝ Եթովպիայի, Նամիբիայի, Անդորայի, Շվեդիայի ներկայացուցիչների հետ։

Դիտել բոլորը