Նպատակներ

«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» (ԱՊՆԱ) հասարակական կազմակերպությունըորպես առաջնային նպատակ է դիտարկում հետևյալ կետերը.

  • Հայաստանում քաղաքակիրթ ավտոմոբիլային շուկայի ձևավորումը, պաշտոնական դիլերության ինստիտուտի ամրացումը;
  • Ասոցիացիայի անդամների շահերից բխող, միմյանց հետ համաձայնեցված և անհրաժեշտության դեպքում պետական մարմինների հետ համատեղ զանազան ծրագրերի, տեխնիկական, մարքեթինգային միջոցառումների կազմակերպումը՝ ուղղված ավտոմոբիլային շուկայում ՀՀ քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը;
  • Ավտոմոբիլային նորությունների և առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ քաղաքացիների իրազեկման աստիճանը բարձրացնելու նպատակով ավտոմոբիլային ցուցահանդեսների, կոնֆերանսների, մրցույթների կազմակերպումը;
  • Ավտոմաբիլային շուկային առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոնիթորինգը և վերլուծությունը, համապատասխան տեղեկությունների տարածումը, խորհրդատվությունը, ինչպես նաև ավտոմոբիլային շուկայում տնտեսվարման մեխանիզմները կարգավորող նորմատիվ և իրավական ակտերի նախապատրաստմանը մասնակցությունը;
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհային երթևեկության անվտանգությանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացումը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման ու անվտանգության հարցերին առնչվող հանրային քննարկումների կազմակերպումը և/կամ նման քննարկումներին մասնկացությունը;
  • Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ հասարակության գիտակցության մակարդակի բարձրացմանը ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը;
  • Նախակրթական, կրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ճանաչողական ծրագրերի իրականացումը;
  • Պետական, մասնավոր, հասարակական կառույցների կողմից ժամանակակից ավտոմոբիլային տեխնոլոգիաների ներդրմանն ու բնապահպանական ծրագրերի իրականացմանն օժանդակելը, նման ծրագրերի կազմումն ու իրականացումը: