Մեր մասին
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» (ԱՊՆԱ) հասարակական կազմակերպությունը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին: Ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 2019 թ՝ իրավաբանական հենք ստեղծելով մինչ այդ չկանոնակարգված համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար:
ԱՊՆԱ-ն կոչված է ուղղել իր ջանքերը Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների մշակմանն ու տարածմանն օժանդակելուն, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելուն:
Մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած պետական, հասարակական, կոմերցիոն ձեռնարկությունների հետ, որոնց աշխատանքը, նպատակներն ու գործունեությունը համընկնում են Ասոցիացիայի կանոնադրական նպատակների իրականացմանը, նպաստում են մեր երկրի տնտեսական ուղղակի և անուղղակի զարգացմանը, Հայաստանի Հանրապետության դերի բարձրացմանը համաշխարհային ավտոմոբիլային շուկայում տեղի ունեցող գործընթացներում:
ԱՍՈՑԻԱԻՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արտյոմ Պետրոսյանը գլխավորում է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիրների ասոցիացիան դրա հիմնադրման օրից՝ 2019 թվականից։ Մինչ դա տասը տարուց ավելի աշխատել է ավտոմոբիլային ոլորտում՝ Հայաստանի խոշորագույն դիլերական ցանցի մարքեթինգի բաժնում, որտեղ հասարակ մասնագետից հասել է բաժնի ղեկավարի պաշտոնի։
Հիմնական բարձրագույն կրթությունը ստացել է լեզվաբանության և կոմունիկացիայի ոլորտում, իսկ մինչ այդ նաև ուսումնառել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտի (ներկայումս՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետում։
Հասարակական կազմակերպության ղեկավարի պաշտոնում ունեցած գործունեության ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերին, հանդիսանալով նաև միջազգային հեղինակավոր iRAP (irap.org) կազմակերպության սերտիֆիկացված մասնագետ։