Մեր մասին
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը միավորում է հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներին: Ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 2019 թ՝ իրավաբանական հենք ստեղծելով մինչ այդ չկանոնակարգված համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար:
- 
            	
            	ՆպատակներԱվելինԱՊՆԱ-ի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային ժամանակակից տեխնոլոգիաների մշակմանն ու տարածմանն օժանդակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելը: 
- 
            	
            	ԾրագրերԱվելինԱՊՆԱ-ն պետական մարմինների և մասնավոր ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված քաղաքակիրթ ավտոմոբիլային շուկայի ձևավորմանը, ավտոմոբիլային նորությունների և առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ քաղաքացիների իրազեկման աստիճանը բարձրացնելուն: Կազմակերպում է երթևեկության անվտանգության ապահովմանը ուղղված ուսուցողական և կրթական միջոցառումներ, ավտոմոբիլային ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, մասնագիտական մրցույթներ: 
